Եվրոպական Միությունը դիտարկում է SWIFT միջազգային վճարային համակարգից ավելի քան 20 ռուսաստանյան բանկեր անջատելու, ինչպես նաև ռուսաստանյան նավթի գնային շեմի իջեցման և «Հյուսիսային հոսք» գազատարների արգելքի հնարավորությունը: Պատժամիջոցների նոր փաթեթն ուղղված է Մոսկվայի վրա ճնշումն ուժեղացնելուն՝ ՈՒկրաինայի դեմ պատերազմը դադարեցնելու նպատակով։ ԵՄ պատժամիջոցները պահանջում են բոլոր անդամ պետությունների աջակցությունը և կարող են փոփոխվել, նախքան դրանք պաշտոնապես կառաջարկվեն և կընդունվեն։               
 

Պոմպեոն մեկնում է Ստամբուլ

Պոմպեոն մեկնում է Ստամբուլ
12.11.2020 | 14:04

ԱՄՆ Պետդեպը հայտարարել է, որ պետքարտուղար Մայք Պոմպեոն կմեկնի Թուրքիա կրոնական խնդիրների քննարկման համար։

«Պետքարտուղար Պոմպեոն կուղևորվի Ստամբուլ, Թուրքիա՝ հանդիպելու Կոստանդնուպոլսի տիեզերական պատրիարք Բարդուղիմեոս I-ի հետ՝ քննարկելու կրոնական խնդիրները Թուրքիայում և տարածաշրջանում և առաջ մղելու մեր հաստատուն դիրքորոշումը, կրոնական ազատության հարցն ամբողջ աշխարհում», նշված է ԱՄՆ Պետդեպի հայտարարությունում։

Թուրքիայի ԱԳՆ խոսնակ Համի Աքսոյը քննադատել է այցի հայտարարությունը։ «ԱՄՆ-ը ավելի լավ է նախ նայի հայելու մեջ և անհրաժեշտ զգայունություն ցուցաբերի մարդու իրավունքների այնպիսի խախտումների նկատմամբ, ինչպիսիք են ռասիզմը, իսլամի հանդեպ թշնամանքը և սեփական երկրում ատելության հողի վրա հանցագործությունները», հայտարարել է Աքսոյը։

Դիտվել է՝ 1617

Մեկնաբանություններ